Նյարդաբանություն
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն: Երբեմն այն տարածվում է մի ամբողջ մկանային խմբի վրա:
Պատճառները
Մկանային սպազմի (ՄՍ) առաջացման մեխանիզմը մի քանի փուլից է բաղկացած.
- նյարդային գրգիռի ձևավորում,
- ազդեցություն մկանի հյուսվածքի վրա,
- մկանի ակամա (կայուն) կծկում,
- մկանի թուլացում։
Կարևոր ախտաբանական գործընթացը մկանի բջիջներում էներգիայի և հեղուկի պակասն է և նրանց գերգրգռականությունը:
Հաճախ հանդիպող պատճառներն են.
- փափուկ հյուսվածքների վնասվածքները,
- մկանի գերլարումը (ֆիզիկական ծանրաբեռնվածություն),
- մարզումները տարվա շոգ եղանակին,
- նստակյաց աշխատանքը,
- կեցվածքի շեղումը (կիֆոզ, սկոլիոզ, լորդոզ),
- ողնուղեղի ախտաբանությունը, որն առաջացնում է նյարդային բջիջների քայքայում և մկանային հյուսվածքի բորբոքում,
- ֆիզիկական շարժողականության երկարատև բացակայությունը,
- ֆասետային հոդի օստեոպորոզը (պարանոցային շրջանի մանր հոդերի ախտահարում)
- օստեոխոնդրոզ (միջողային սկավառակների դեգեներատիվ ախտահարում),
- ողնաշարային խողովակի նեղացումը՝ ճողվածքի, տրավմայի, ողերի տեղաշարժի արդյունքում,
- միջողային ճողվածքը,
- սթրեսները, նյարդային գերլարումը,
- էնդոկրին հիվանդությունները,
- սակավարյունությունը,
- աթերոսկլերոզը։
Մեծ դեր ունեն նաև ջրազրկումը (հաճախակի, առատ փսխում, դիարեա) և էլեկտրոլիտային խանգարումները (օրգանիզմում կալիումի, մագնեզիումի, կալցիումի անբավարարություն): Նման դեպքերում սպազմն անցնում է մկանը շփելուց և տաքացնելուց հետո:
Առավել հաճախ ակամա սպազմի առաջացման զոնաներ են ազդրերը, ձկնամկանները, ներբանները, դաստակները, որովայնը, նախաբազուկը: Սովորաբար, սպազմը տևում է մի քանի վայրկյանից մինչև 10-15 րոպե, կարող է նաև կրկնվել:
Ռիսկի խմբում են տարեցները, մարզիկները, ավելորդ քաշ ունեցողները, հղիները, շինարարները, գործարաններում աշխատողները, էնդոկրին կամ հոգեկան խանգարումներ ունեցողները:
Ախտանշանները
Մկանային սպազմի արտահայտվածությունը կարող է լինել թեթև տհաճությունից մինչև ուժեղ ցավ և մկանի գերլարում:
Կլինիկական պատկերը.
- Ցավ ողնաշարի և իրանի շրջանում,
- միջողային նևրալգիա,
- միգրենի հաճախակի նոպաներ առավոտյան և երեկոյան ժամերին,
- շարժվելիս նվվացող ցավ՝ վերջույթներում,
- մկաններում ատրոֆիկ փոփոխություններ,
- անհայտ պատճառի ալոպեցիա (մազաթափություն):
Հաճախ սպազմը նշվում է ասեղի ծակոցի նման, երբեմն լինում է վերջույթների տրեմոր, անհաստատ քայլվածք, ռեակցիայի դանդաղում, քնի խանգարում:
Հարթ մկանների սպազմն առաջացնում է ուժեղ, երբեմն ծակող ցավով, որն արագ անցնում է, լինում է դաշտանի, դիարեայի, միզաքարային հիվանդության ժամանակ:
Մկանային սպազմի հատուկ տեսակ է մկանային դիստոնիան, որը դիտվում է գանգուղեղային տրավմայի, էնցեֆալիտի, գլխուղեղի խնդիրների, նեյրոլեպտիկներ և անտիդեպրեսանտներ ընդունելու ժամանակ:
Եթե մկանային սպազմը երկարատև է կամ կրկնվում է, անհրաժեշտ է դիմել բժշկի: Բժշկին դիմելու ցուցումներն են.
- սպազմի կրկնություն՝ օրը 5-10 անգամ,
- տևողությունը 3 օրից ավելի,
- մկանի թուլացումից հետո՝ ցավ, որն ուժեղանում է ցավազրկողներից և սպազմոլիտիկներից,
- վերջույթներում, իրանում՝ շարժումների բացակայություն, այտուց՝ սպազմի շրջանում,
- թուլություն, սրտխառնոց, վերջույթների թմրածություն,
- սպազմի ի հայտ գալը գիշերը` 4-5 անգամ օրվա մեջ:
Սպազմի տեսակներն են. կլոնիկ, տոնիկ, տոնիկո-կլոնիկ ցնցումներ:
Ախտորոշում կատարվում է բժշկի զննման, և համապատասխան արյան հետազոտությունների հիման վրա, ցուցման դեպքում կատարվում է ՄՌՏ, ՀՏ, էՍԳ, էլեկտրամիոգրաֆիա:
Կանխարգելում
- Կանոնավոր բուժական և կանխարգելիչ մերսում,
- ֆիզիկական մարզումներ,
- ակտիվ ապրելակերպ,
- նպաստող գործոնների վերացում,
- սննդակարգի վերանայում՝ բժշկի օգնությամբ,
- ջրային բալանսի վերահսկում (օրական 1,5-2 լիտր ջուր):
Անհետաձգելի օգնություն
Սպազմի ժամանակ հարկ է պառկել կոշտ տեղում, շփել սպազմի ենթարկված շրջանը, ոտքերը դնել բարձին, խմել սպազմոլիտիկներ (Նո-շպա, Սպազմալգոն), իրանի սպազմի դեպքում կորսեթ հագնել, տաք և սառը ջեռակներ կամ թրջոցներ դնել այդ տեղում, ընդունել տաք լոգանք:
Բուժումը
Հիմնական բուժումն իրականացնել միայն մասնագետի կողմից։ Օգտագործվում է դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ, պսիխոթերապևտիկ բուժում:

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...


Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...


Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...


Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...


Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...


Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...


Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...


Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...


Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...


Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...


Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...


Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...


Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...


Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն